Հանրօգուտ և սոցիալապես պատասխանատու գործունեությունը ՍԱՍ Գրուպի համար առաջնային դեր ունի ընկերության հիմնադրման օրվանից ևեթ: Այս նպատակով արդեն տասը տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` շրջակա միջավայրի և հաճախորդների առողջության պահպանության և ուղղակի բարեգործական նպատակներով:
Բարեկարգում ենք Արաբկիրը
Ապրիլի 1-ին հերթական գարնանային շաբաթօրյակն էր նախաձեռնել «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը: Այս անգամ հիմնադրամի աշխատակիցները բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ կատարեցին Գրիբոյեդով 3 և 5ա շենքերի հարակից բակերում:
Комментариев нет:
Отправить комментарий