Շաբաթօրյակ Արաբկիրում - 26 նոյեմբերի, 2011 թ.


Ս.թ. նոյեմբերի 26-ին «Արտակ Սարգսյան»  բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր հերթական շաբաթօրյակը և բակերի բարեկարգման աշխատանքերը: Այս անգամ այն տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի ողջ երկայնքով և դրա հարակից բակերում:

Սանիտարական մաքրմանը զուգահեռ կատարվեցին նաև տերևահավաքման  աշխատանքներ:

Ականատես լինելով աշխատող երիտասարդների ժրաջան աշխատանքին` գովեստի  ու շնորհակալական խոսքեր էին ասում պատահական անցորդները: «Ես արդեն բազմիցս տեսել եմ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող համայնքի բարեկարգմանն ուղղված հետևողական աշխատաքները և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ»,-ասաց Ն. Զարյան 15 շենքի լիազոր կառավարիչը:

Մաքրման աշխատանքների ավարտից հետո աչք էր շոյում մաքուր ու գեղեցիկ Ն. Զարյան փողոցը:


Արամ Խաչատրյանի համերգասրահում Անահիտ Շահզադեյանի հեղինակային համերգն էր - 13 նոյեմբերի, 2011 թ.

Նոյեմբերի 13-ին` ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ դահլիճում տեղի է ունեցել անվանի երգահան Անահիտ Շահզադեյանի հեղինակային երեկոն` նվիրված ՀՀ Անկախության 20-ամյակին, եւ նրա հեղինակած երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին համերգի աջակից «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամից, համերգին ներկա է գտնվել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Անահիտ Շահզադեյանը, Շուշան Պետրոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Լեյլա Սարիբեկյանը, «Սյուրպրիզ» մանկական ստուդիան եւ այլք:

Նշենք, որ հեղինակային երեկոյի կազմակերպմանն աջակցել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը, համերգի պաշտոնական կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Տեղեկացնենք, որ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամն ստեղծվել է ՍԱՍ Գրուպի հիմնադիր Արտակ Սարգսյանի կողմից: Հիմնադրամն իրականացնում է բազմաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր սոցիալական խմբերի աջակցության, մշակույթի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ ոլորտներում:

Աղբյուր>>> News.am