Հուշակոթող ազատամարտի հերոսին - 29 հոկտեմբերի, 2011 թ.


Ս.թ. հոկտեմբերի 29-ին Արաբկիր վարչական շրջանում`Բաղրամյան 3-րդ նրբ., կանգնեցվեց հուշակոթող-խաչքար` նվիրված Հայաստանի ազատագրական պայքարի հերոսներից մեկին` Արմեն Մարտիրոսյանին (մարտական անունը` Արջ):

Հուշակոթողի բացմանը ներկա էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, մի շարք պաշտոնյաներ, հերոսի հարազատները, բարեկամները, հարևանները, և այլոք:

Միջոցառման կազմակերպման սիրով աջակցել էր նաև «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը, որը միշտ ազատամարիտիկների և նրանց ընտանիքների կողքին է: