Ֆորում նվիրված Արաբկիրի խնդիրներին - 26-28 օգոստոսի, 2011 թ.


«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ օգոստոսի 26-28 Ծաղկաձորում տեղի ունեցավ «Համայնքի բնապահպանական և կենցաղավարական հիմնախնդիրները և դրանց լուծման համայնքահեն մեխանիզմները» թեմայով ֆորում: Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Մուշեղյանի և Արաբկիրի համատիրությունների ավելի քան 50 ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին բազմաթիվ հիմնախնդիրներ: