Մաքրում ենք ձյունը Արաբկիրում



Վերջին օրերին ՀՀ ամբողջ տարածքում տեղացած ձյան առատության պատճատով առաջացած անհարմարություններն ու վտանգավորությունը հաշվի առնելով` այսօր` փետրվարի 11-ին, «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի մոտ 50 աշխատակիցներ ձնամաքրման աշխատանքները սկսեցին Արաբկիրի մի շարք բանուկ փողոցներում և հարակից բակերում:

Տեսնելով Հիմնադրամի աշխատակիցների առույգ աշխատանքը` նրանց մեծ ոգևորությամբ ողջունում էին պատահական անցորդները և փողոցների հարակից բակերի բնակիչները: «Արդեն մի քանի օր է, ինչ վախենալով եմ քայում այս փողոցով, քանի որ սառցակալած մայթերը շատ վտանգավոր են: Ի՜նչ լավ է, որ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները մաքրում մայթերը»,-այսպես ողջունեց Արաբկիրի բնակիչներից մեկը:

Բացի ձնամաքրման աշխատանքներից, հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար փողոցներն ու մայթերը պատվել են ավազով:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմանդրամը մաղթում է արաբկիրցիներին անվտանգ երթևեկություն և ճերմակ ձմռան հեքիաթային տրամադրություն:

Տոնական համերգ նվիրված ՀՀ Բանակի օրվան

Հունվարի 28-ին Արաբկիրի # 132 դպրոցում, «Արտակ Սարգսյան» ԲՀ հովանավորությամբ և Արաբկիրի «Երկրապահ կամավորականների միության» համագործակցությամբ, կայացավ տոնական համերգ զոհված ազատամարտիկների հարազատների և ՀՀ բանակում ծառայող Արաբկիրի բնակիչների համար: «Արտակ Սարգսյան» ԲՀ հիմնադրի անունից հնչեցին ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: