Ամանորյա անակնկալ փոքրիկներին

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմանդրամի հիմնադիրն այցելել է Արաբկիրի # 30 մանկապարտեզ և անակնկալ նվերներ հանձնել երեխաներին:


Մրցույթ - «Թոփ մոդել Երևան-2011»


Դեկտեմբերի 16-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Թոփ մոդել Երևան-2011» մրցույթը, որին մասնակցում էին Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջանի տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ:

Մրցույթի մասնակիցների համար ամենամեծ անակնկալը` մրցանակային գլխավոր 6 տեղերի  պարգևատրումը, պատրաստել էր «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը: Մրցույթի կազմակերպիչ` «Ոսկենուռ» Հոլդինգ ՍՊԸ գլխավոր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի և ներկաների համար դա իսկապես հաճելի նվեր էր: Նվեր-քարտերի տեսքով մրցանակները Հիմնադրամի հիմնադիր Արտակ Սարգսյանը երեխաներին անձամբ հանձնեց` շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին: Նշենք, որ այդ նվեր-քարտերի միջոցով մրցանակակիրները կարող են գնումներ կատարել բրենդային հագուստի խանութներից:

«Թոփ մոդել Երևան-2011» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթել են Արաբկիր վարչական շրջանում բնակվող 37 երեխաներ: Միջոցառումն իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հովանավորությամբ և ՀՀԿ Արաբկիր տարածքային գրասենյակի ղեկավար Արմեն Մարտոյանի աջակցությամբ: