Բնապահպանական աշխատանքները շարունակվում են Արաբկիրում– հուլիսի 19-21, 2011 թ.

Երևանում ամռանը խիստ շոգ է լինում, և մայրաքաղաքի բնակիչները հիմնականում նախընտրում են զբոսնել բակերում և հարակից փողոցներում առավոտյան վաղ և երեկոյան ուշ ժամերին: Արաբկիր վարչական շրջանում «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած բնապահպանական բազմաբնույթ ծրագրերը նոր թափ են առնում: Դեռևս գարնանը իրականացված միջոցառումներն ստանում են իրենց տրամաբանական շարունակությունը: Շաբաթօրյակ, ծառատունկ, կանաչապատում, էտում, նոր տնկիներին պարբերաբար ջրամատակարարում ջրցան մեքենաների միջոցով և անհրաժեշտ պարագաների ու տեխնիկայի տրամադրում`ընդհուպ մինչև խոտածածկույթի գեղեցիկ և հավասար հատում հատուկ սարքավորման միջոցով, չէ որ, ամենօրյա զբոսանքն իսկապես առողջարար է և կրկնակի հաճելի, երբ այն կազմակերպվում է կանաչապատ և բարեկարգ բակերում:
Մամիկոնյանց 1ա և 3 շենքերի շրջակայք:

 Մամիկոնյանց 1ա, 3, Շիրվանզադե 2, 4, բնակելի շենքերի բնակիչները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բակում ոռոգման համակարգը չի գործում, բակի կանաչապատ տարածքին ջուր մատակարարելու նպատակով, հերթական անգամ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամին էին դիմել, անհրաժեշտ երկարությամբ ջրի որակյալ ռետինե խողովակ տրամադրելու խնդրանքով: Զուգահեռ` «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ձեռնամուխ եղան նաև բակի մաքրման աշխատանքներին: Կանաչապատ տարածքի մշակման գործընթացի ավարտին երիտասարդ մասնագետը հատուկ սարքավորման միջոցով հատեց նաև սերտաճած խոտածածկույթը: Արդյունքում բակն աչք էր շոյում իր խնամված և գեղեցիկ տեսարանով: Շիրվանզադե 4/2 բազմաբնակարան շենքում բնակվող Հասմիկ Խաչատրյանը, ով երեք երեխաների մայր է, հիացած նշում է, որ տպավորված է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը ներկայացնող երիտասարդների կատարած աշխատանքով: «Շատ հաճելի է, կրկնակի ուրախ եմ երեխաներիս համար, ովքեր կզբոսնեն մաքուր և խնամված բակում».-ասում է Հասմիկ Խաչատրյանը: Նույն կարծիքին է նաև հարակից շենքում բնակվող Սամվել Գալստյանը, ով հատկապես կարևորում է, այն հանգամանքն, որ հենց այսպիսով է երիտասարդների շրջանում սերմանվում սերը դեպի բնությունը: Կատարված աշխատանքները խիստ անհրաժեշտ, ողջունելի և ուսուցողական է համարում մոտակայքում բնակվող Տիգրան Խաչատրյանը և հավաստիացնում, որ մշտապես պատրաստակամ է անձամբ մասնակցելու բակերի բարեկարգման աշխատանքներին:

Մակիկոնյանց 27 և 27ա շենքերի շրջակայք:

Դարձյալ ոռոգման գործող համակարգ չունենալու պատճառով բակի կանաչապատ տարածքին ժամանակ առ ժամանակ ջուր մատակարարելու նպատակով` ռետինե որակյալ խողովակ տրամադրելու խնդրանքով էին դիմել նաև Արաբկիրի Մակիկոնյանց 27, 27ա բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանք նշում էին, որ սիրով խնամում են հիմնադրամի հովանավորությամբ վերջերս ծառատունկի ժամանակ դրված նոր տնկիները, որոնցից շատերն, ի ուրախություն բոլորի, արդեն իսկ ոչ միայն ամրացել են հողին և կայունացել, այլև կանաչել են ու հարստացել նոր ճյուղերով:

Ա. Խաչատրյան 31, 33 և 111 շենքերի շրջակայք:

Ի դեպ, հաջողությամբ ավարտվել են նաև օրերս <<Արտակ Սարգսյան>> բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան 31, 33, 111 հասցեներին հարակից կանաչապատ տարածքներում մեկնարկած խոտածածկույթի մշակման աշխատանքները: Արդյունքը ոգևորել է բոլորին, նույնիսկ հարևաններն են օգնության ձեռք մեկնել: Հավասար հատված խոտածածկույթը հարմար խաղավայր է դարձել երեխաների համար: <<Արտակ Սարգսյան>> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ շրջակա միջավայրի բարեկարգման ծրագիրն ընթացքի մեջ է, և վերջիններս շարունակելու են մաքրել և կանաչապատել Արաբկիրի մյուս բակերն ու փողոցները նույնպես:

Կանաչ գոտիների մշակման աշխատանքներ Արաբկիրում, հուլիսի 1, 2011 թ

Երևանում եղանակը խիստ շոգ է այս օրերին: Բնակիչները զբոսանքի համար նախընտրում են զով երեկոները, իսկ զբոսանքն առավել հաճելի է դառնում կանաչապատ տարածքներում:

Շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներին զուգահեռ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Արաբկիր վարչական շրջանում հիմնադրամի հետ համագործակցող երիտասարդներն այս անգամ ձեռնամուխ էին եղել բակերի կանաչ խոտածածկույթի մշակմանը:

Վերջիններս աշխատել են Ա. Խաչատրյան 31, 33, 111 և Ա.Ավետիսյան 78 և 80 հասցեներում:

Ա. Խաչատրյան փողոցի շրջակայք

Ա.Ավետիսյան փողոցի շրջակայք
 Հավասար հատված խոտածածկույթը ոչ միայն աչք է շոյում իր գեղեցկությամբ, այլև հարմար խաղավայր է դարձել երեխաների համար:


Արդյունքը ոգևորել էր բոլորին, նույնիսկ հարևաններն էին օգնության ձեռք մեկնել:
«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ շրջակա միջավայրի բարեկարգման ծրագիրն ընթացքի մեջ է և Արաբկիրի մյուս բակերն ու փողոցները նույնպես մաքրվելու և կանաչապատելու են: