Հարգանքի տուրք Հայոց Մեծ Եղեռնի նահատակներին – 24 ապրիլի, 2011 թ.


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և ոգեկոչման օրն է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ նույնպես Հայոց Մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաև «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանը և նրա գլխավորությամբ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները: Նրանք անմեղ զոհերի հիշատակը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությանը:

«Մենք պետք է հետամուտ լինենք և շարունակաբար աշխարհին ներկայացնենք փաստեր, որոնք ապացուցում են 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության  իրագործած հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագիրը: Աշխարհում հետագա ցեղասպանությունները կանխելու համար, յուրաքանչյուրի պարտականությունն է հետամուտ լինել, որպեսզի դատապարտվի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Սարգսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий