Հաճելի անակնկալ Արաբկիրի կանանց

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը հաճելի անակնկալ է մատուցել Արաբկիրի կանանց` նվիրելով ծաղիկներ, նաև Արաբկիրի գեղեցկության սրահներում կանանց համար ապահովելով անվճար սպասարկում: Ներկայացնում ենք «հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի պատրաստած տեսանյութը:

1 комментарий:

  1. Երբ գնացքը շեղվում է իր գծից,ապա աղետն անխուսափելի է.այդպես էլ կյանքում է:
    Մեր Հանրապետությունն իր առաջին քայլերից սկսած հաճախ է սայթաքել՝ փորձի ու ռեսուրսների բացակայության պատճառով: Այդ ժամանակ էր, որ շատերը հեշտ ու անհոգ կյանքի ակնկալիքով լքեցին Հայաստանը և բարեբախտաբար գտնվեցին մարդիկ,ովքեր ընտրեցին դժվար ու շատ աշխատանք պահանջող ուղին: Կյանքի բերումով ես առիթ եմ ունեցել ճանաչել Արտակ Սարգսյանին. ճա-նա-չել և ոչ ծանոթանալ: Իհարկե, Արտակ Սարգսյանն ինչպես ամեն հայ ունի իր լավ և վատ կողմերը:Օրինակ՝ ոմանց համար նրա խստապահանջ լինելը դիտվում է որպես բացասական հատկանիշ, այնինչ առանց խստության ու կարգապահության ոչ մի մնայուն արժեք հնարավոր չէ ստղծել: Միայն այն բանի համար,որ նա այսօր իր աշխատանքով ու կառավարման հմտությամբ հազարից ավելի ընտանիքի աշխատանքով է ապահովում, արդեն արժանի է հարգանքի: Ես շատ խոստումներ ու մեկը մյուսից գունագեղ ելույթներ եմ լսել, բայց անձամբ զգացել եմ, որ գաղափար արտահայտելն ու այն իրագործելն միմյանցից շատ հեռու հասկացություններ են:
    Դրա համար ես հարգում ու հավատում եմ ՛՛գործի՛՛ մարդկանց: Հիմա ես ամենևին Արտակ Սարգսյանի գովքով չեմ զբաղված, պարզապես որպես Արակիր համայնքում բնակվող անձ, որպես հայ ու որպես սեփական կարծիք ունեցող մարդ, ուզում եմ կիսվել տեղեկություններով ու մտորումներով իմ ազգակիցների հետ: Ուզում եմ խորհուրդ տալ հայերին, որ ամեն դեպքում գնան ընտրության և իրենց ձայնը տան իրենց նախընտրած թեկնածուին, բայց անպայման գնան և ընտրեն: Եվ կխնդրեմ ընտրելուց առաջ մտածեն, որ ձայն են տալիս իրենց և երեխաների ապագայի համար: Թույլ մի տվեք, որ Ձեզ խաբեն ու ինքներդ Ձեզ մի խաբեք: Բղավելը կամ պոպուլիստական կոչեր անելը միայն ֆուտբոլային խաղ դիտելիս է ընդունելի, պետություն կառուցելիս աշխատանքով են արդյունքի հասնում: Եվ պետք չէ անձնական խնդիրները, այլ մարդկանց սխալներն ու բաց թողումները կապել այն մարդկանց հետ, ում պատրաստվում եք ձայն վստահել:
    Ուշադիր նայեք բոլորի դեմքին, կարդացեք բոլոր թեկնածուների անուն- ազգանունները, հիշեք թե քանի հայի են նրանք օգուտ տվել, որքան են կառուցելու ու աշխատատեղեր ստեղծելու մասին խոսել և որքան են կառուցել ու աշխատատեղ ստեղծել, որքան են լավ աշխատելու մասին խոսել և որքան են աշխատել ընդհանրապես:Եվ ամենակարևորը՝ ընտրեք բարի մարդկանց ու աշխատեք...

    ОтветитьУдалить