Շնորհավորանքներ Արաբկիրի դպրոցականներին



Արաբկիր վ/շ մեծամասնական կարգով ընտրված ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը հանդիպել է Արաբկիրի մի շարք դպրոցների առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին և շնորհավորել նրանց նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

«Մաղթում եմ Ձեզ ուսման մեջ հաջողություններ, աշխատասիրություն, եռանդ և միմիայն բարձր գնահատականներ: Եղե՛ք ուշիմ, կենսուրախ և միշտ լավագույների շարքում»- նշել է Արտակ Սարգսյանը:

Արտակ Սարգսյանի կողմից “Արաբկիր” վարչական շրջանի ավելի քան 500 երեխաներ ստացել են նվերներ. դպրոցական գույնզգույն պայուսակներ և գրենական պիտույքներ:
Գիտության օրը Արտակ Սարգսյանի հանդիպումը դպրոցականների հետ արդեն վաղուց ավանդույթ է դարձել: Արաբկիրի բնակիչների խնդիրները շարունակում են մշտապես գտնվել Արտակ Սարգսյանի ուշադրության կենտոնում, ուստի և «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է բազմաբնույթ ծրագրեր իրականացնել հանրօգուտ գործունեության տարբեր ուղղություններով:


Բարեկարգում ենք Արաբկիրը

Ապրիլի 1-ին հերթական գարնանային շաբաթօրյակն էր նախաձեռնել «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը: Այս անգամ հիմնադրամի աշխատակիցները բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ կատարեցին Գրիբոյեդով 3 և 5ա շենքերի հարակից բակերում:






Մաքրում ենք Արաբկիրը


Մարտի 25-ին «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամն իրականացել է Մամիկոնյանց 58, 58ա շենքերի և հարակից բակերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:






Հաճելի անակնկալ Արաբկիրի կանանց

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամը հաճելի անակնկալ է մատուցել Արաբկիրի կանանց` նվիրելով ծաղիկներ, նաև Արաբկիրի գեղեցկության սրահներում կանանց համար ապահովելով անվճար սպասարկում: Ներկայացնում ենք «հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի պատրաստած տեսանյութը:

Մաքրում ենք ձյունը Արաբկիրում



Վերջին օրերին ՀՀ ամբողջ տարածքում տեղացած ձյան առատության պատճատով առաջացած անհարմարություններն ու վտանգավորությունը հաշվի առնելով` այսօր` փետրվարի 11-ին, «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի մոտ 50 աշխատակիցներ ձնամաքրման աշխատանքները սկսեցին Արաբկիրի մի շարք բանուկ փողոցներում և հարակից բակերում:

Տեսնելով Հիմնադրամի աշխատակիցների առույգ աշխատանքը` նրանց մեծ ոգևորությամբ ողջունում էին պատահական անցորդները և փողոցների հարակից բակերի բնակիչները: «Արդեն մի քանի օր է, ինչ վախենալով եմ քայում այս փողոցով, քանի որ սառցակալած մայթերը շատ վտանգավոր են: Ի՜նչ լավ է, որ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները մաքրում մայթերը»,-այսպես ողջունեց Արաբկիրի բնակիչներից մեկը:

Բացի ձնամաքրման աշխատանքներից, հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար փողոցներն ու մայթերը պատվել են ավազով:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմանդրամը մաղթում է արաբկիրցիներին անվտանգ երթևեկություն և ճերմակ ձմռան հեքիաթային տրամադրություն:

Տոնական համերգ նվիրված ՀՀ Բանակի օրվան

Հունվարի 28-ին Արաբկիրի # 132 դպրոցում, «Արտակ Սարգսյան» ԲՀ հովանավորությամբ և Արաբկիրի «Երկրապահ կամավորականների միության» համագործակցությամբ, կայացավ տոնական համերգ զոհված ազատամարտիկների հարազատների և ՀՀ բանակում ծառայող Արաբկիրի բնակիչների համար: «Արտակ Սարգսյան» ԲՀ հիմնադրի անունից հնչեցին ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:

Երևանում բացվեց «ԱՐԱԲԿԻՐ» Բարեգործական Ուսուցման Կենտրոնը՝«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո


Հունվարի 18-ին Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում տեղի ունեցավ «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց ուսուցման ծրագիրը: Բացմանը ներկա էին անվանի հյուրեր`«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը,Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լևոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը,Ալբերտ Մկրտչյանը,Երվանդ Երզնկյանը,Կարեն Աղամյանը,Լևոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը և այլոք:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի «ԱՐԱԲԿԻՐ» անվճար ուսումնական կենտրոնը կծառայի Արաբկիր վարչական շրջանի բոլոր փոքրիկների համար, որտեղ երեխաները կստանան անգլերեն լեզու սովորելու, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Կենտրոնում դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ:

«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նպատակն է ստեղծել մի կենտրոն, որը կտա այն կարևոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարևոր նշանակություն կունենան, քանի որ թե՛ անգլերենը, թե՛ համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:

Կենտրոնի գործունեությունը կնպաստի վաղվա սերնդի կրթության և մասնագիտական որակի բարձրացմանը, կամ ուղղակի ուսյալ հասարակության ձևավորմանը, և սրանով իսկ`ամուր պետություն կառուցելու նվիրական գործին:

Արաբկիր վարչական շրջանի փոքրիկներն ունեն այս դպրոցում անվճար սովորելու բացառիկ հնարավորություն: